Ռուսաստանի Լոո քաղաքում ավարտվել է Ռուսաստանի շախմատի թիմային առաջնությունը: Սերգեյ Մովսիսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը «SPb Chess Fed» թիմի կազմում:
Վերջին տուրում Մովսիսյանը միավորները կիսել է Սերգեյ Ժիգալկոյի հետ, իսկ «SPb Chess Fed»-ը զիջել է «PGMB Rostov»-ին 2,5:3,5 հաշվով:
Չնայած դրան, «SPb Chess Fed»-ը վաստակել է 26 թիմային միավոր և գրավել առաջին տեղը:






