Նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի Բաշ Ղերվենդ գյուղի մերձակայքում տեղի կունենա ԵԱՀԿ հերթական պլանային դիտարկումը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ղեկավարությամբ: Դիտարկմանը կմասնակցեն նաեւ նրա դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին եւ Փիթեր Կրին: Ղարաբաղյան կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Հարրի Էրոնենը եւ Յուրի Աբերլեն:






