AM
15 Ապրիլ 2013 - 08:37 AMT

Յուրա Մովսիսյան. Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց վերջապես գոլ խփել

Մոսկվայի «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում առանց դժվարության 2:0 հաշվով հաղթել է «Ամկարին»: Գոլերի հեղինակ են դարձել Պավել Յակովլևն ու Յուրա Մովսիսյանը:

«Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց վերջապես գոլ խփել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դիմա Կոմբարովին ֆանտաստիկ փոխանցման համար: Ամոթ կլիներ վրիպելը»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:

Ըստ ֆուտբոլիստի, «Սպարտակի» կոլեկտիվը համերաշխ է աշխատում և մեծ նվիրումով: