Երևանում ավարտվել է մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Առաջնության վերջին օրը մրցել են երկու ենթախմբերում միևնույն տեղերը զբաղեցրած թիմերը:
Առաջնությունում վերելքով հանդես եկած Աջափնյակի թիմը` 25:19 հաշվով առավելության հասնելով նաև ՀՄԴ-ի թիմի նկատմամբ, դարձել է չեմպիոն:
Արծաթե մեդալներ նվաճել է ՀՄԴ-ն: 3-րդ տեղի համար պայքարում Արցախի թիմը հաղթել է Ալավերդուն 32:24 հաշվով:






