AM
15 Ապրիլ 2013 - 07:14 AMT

Հայ սամբիստները պատանիների, երիտասարդների և աղջիկների ԵԱ նվաճել են 11 մեդալ

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտվել է սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին մասնակցում էին 22 երկրների մարզիկներ:

22 հայ սամբիստներից 11-ին հաջողվել է մեդալ նվաճել: Նրանք ապրիլի 15-ին Հայաստան կվերադառնան 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալով:

Երիտասարդներից ոսկե մեդալներ են նվաճել Ջիվան Ղազարյանը (48 կգ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), պատանիներից` Էդիկ Պետրոսյանը (87 կգ):

Հայ մարզիկները նվաճել են նաև 3 արծաթե և 5 բրոնզե մեդալներ: