Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է իր սաների ելույթից աշխարհի երիտասարդական առաջնությունում:
«Կանանց պայքարում Հայաստանը երկրորդ անգամ էր մասնակցում թիմային պայքարում: Մեր երկիրը ներկայցրեցին 7 ծանրորդուհիներ, ովքեր առաջին անգամ էին մասնակցում միջազգային մրցաշարի: 42 մոտեցումներից նրանք չեն օգտագործել միայն 5-ը, ինչը շատ լավ արդյունք է: Անշուշտ, կան որոշ թերություններ, սակայն մենք կկարողանանք շտկել դրանք»,-ասել է Ներսիսյանը:
Մարզիչը հավելել է, որ երիտասարդ ծանրորդուհիները մեծ փորձ են ձեռք բերել ԱԱ-ում, և որ Հայաստանի երիտասարդական հավաքականը մայիսին կսկսի պատրաստվել սեպտեմբերի 1-8 Լիտվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Եվրոպայի առաջնությանը մենք կսկսենք պատրաստվել մայիսին ու առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնենք Ծաղկաձորում»,-հավելել է նա:






