AM
16 Ապրիլ 2013 - 07:30 AMT

Վլադիմիր Հակոբյանը Դուբայի մրցաշարում ավարտել է ելույթը 10-րդ տեղում

Դուբայում ավարտվել է շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ Մաքտումի շախմատի մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ շախմատիստները: Լավագույն արդյունքը ցույց է տվել Վլադիմիր Հակոբյանը, որը 6,5 միավորով ավարտել է ելույթը 10-րդ տեղում: Վերջին տուրում նա միավորները կիսել է Աբշիշետ Օլեկսիենկոյի (Ուկրաինա) հետ: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը 7,5 միավորով: