AM
16 Ապրիլ 2013 - 08:38 AMT

Տոկիոյում վստահ են, որ լավագույն Օլիմպիադան կկազմակերպեն, եթե ընդունեն այն 2020թ.

Տոկիոյում վստահ են, որ պատմության մեջ նրանք լավագույն Օլիմպիադան կանցկացնեն, եթե ընդունեն այն 2020թ. ամռանը: Այդ մասին հայտարարել է դահուկային երկամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, «Տոկիո-2020» հայտի ներկայացման հանձնաժողովի անդամ Քենձի Օգիվարան, հայտնում է «Ռ-Սպորտը»:

Խաղերի մայրաքաղաքը հայտնի կդառնա սեպտեմբերի 7-ին Բուենոս Այրեսում: Տոկիոյից բացի, հավակնորդների թվում են նաև Մադրիդն ու Ստամբուլը: