Երևանում կայացել են Հայաստանի դպրոցականների 22-րդ մարզական խաղերի ծրագրով հրաձգության հանրապետական մրցումները:
10 մ օդամղիչ հրացան վարժության հաղթողներն են դարձել Հրաչ Բաբայանն ու Սուսաննա Հովհաննիսյանը, 10 մ վազող թիրախ` նորմալ վազք վարժությունում հավասարը չեն ունեցել Արթուր Պետրոսյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Զավեն Իգիթյանն ու Սուսաննա Ներսիսյանը 10 մ օդամղիչ ատրճանակ վարժության առաջատարներն են, իսկ Արթուր Պետրոսյանն ու Լիլիթ Մկրտչյանն էլ`10 մ վազող թիրախ` խառը վազք վարժության:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Զոհրաբյանի խոսքով, մարզիկները բարձր արդյունքներ են ցույց տվել:
«Աստիճանաբար ավելանում է պատանի հրաձիգների քանակը, ուրախալի է այս փաստը, քանի որ Հայաստանի հրաձգության հավաքականը հիմնականում կազմված է երիտասարդ մարզիկներից»,- ասել է նա:






