AM
16 Ապրիլ 2013 - 11:17 AMT

Հայ ակրոբատիկ մարմնամարզիկները հաջող են մասնակցել Բելառուսի միջազգային մրցաշարին

Հայ ակրոբատիկ մարմնամարզիկները մեդալներով են վերադարձել Բելառուսում անցկացված ամենամյա միջազգային մրցաշարից:

Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացրել են «Գյումրու մարմնամարզիկ» մարզադպրոցի սաները: Աղջիկների եռյակ ձևում հանդես են եկել Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանը և Քրիստինե Շիմալյանը, խառը տղա-աղջիկ զույգ ձևում՝ Արմեն Սիմոնյանը և Գոհար Կարապետյանը, իսկ աղջիկների զույգ ձևում՝ Գոհար Գրիգորյանը և Անահիտ Գինոսյանը:

Բոլոր մարզիկներն իրենց ձևերում գրավել են 2-րդ տեղը և արժանացել մեդալների, հավաստագրերի և հուշանվերների: Հայ ակրոբատիկների եռյակը մրցել է 11-16 տարեկանների տարիքային խմբում, իսկ խառը և աղջիկների զույգերը՝ մեծահասակների խմբում՝ սպորտի վարպետի ծրագրով:

Մրցաշարին մասնակցել են շուրջ 200 մարզիկներ 6 երկրների 18 թիմերով: