AM
16 Ապրիլ 2013 - 13:54 AMT

«Շիրակը» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ

Այսօր Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Շիրակ»– «Միկա» պատասխան հանդիպումը: Խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով:

Առաջին խաղում գյումրեցիները նվազագույն հաշվով առավելության են հասել Դամ Դիոպի գոլի շնորհիվ: Հայաստանի գավաթակիրը շարունակում է պայքարը, և մրցակցի անունը կիմանա ապրիլի 17-ին:

Երևանում «Փյունիկը» ընդունելու է «Գանձասարին»: Այդ դիմակայությունում 1:0 հաշվով հաղթում է երևանյան ակումբը: