Բելգիան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտով կստանա իր լուծումը: Այդ մասին այսօր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԵԱՀԿ-ում Բելգիայի ներկայացուցչության ղեկավար Պյեր Շեվալյեն: Դիվանագետը նշել է, որ պաշտոնական Բրյուսելը կանի հնարավորը խնդրի կարգավորման գործընթացին աջակցելու համար` հիշեցնելով, որ 2006 թվականի հունվարի 1-ից Բելգիան նախագահելու է ԵԱՀԿ-ում: «Ես հուսով եմ, որ հենց այդ ընթացքում կգտնվի հակամարտության լուծումը»,-ասել է Պ.Շեվալյեն:






