Ապրիլի 17 –ին Մոսկվայի օլիմպիական մարզապալատում կմեկնարկի սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունը: Մեդալներ կխաղարկվեն բազմամարտում և առանձին գործիքների վրա վարժություններում:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են հինգ մարմնամարզիկներ` Արթուր Դավթյան , Սերոբ Սողոմոնյան (բազմամարտ), Հարություն Մերդինյան (նժույգ թափեր), Վահագն Դավթյան և Արթուր Թովմասյան (օղակներ):
Այս ստուգատեսով մարմնամարզիկների համար սկսվում է օլիմպիական խաղերի նոր փուլը: Մրցակարգում կատարված փոփոխություների շնորհիվ որոշ մասնակիցներ կներկայացնեն մարմնամարզական նոր ` հետաքրքիր ու բարդ տարրեր:






