AM
17 Ապրիլ 2013 - 08:04 AMT

Հենրիխ Մխիթարյան. Մենք ցանկանում ենք «ոսկե դուբլ» անել ու նվաճել Ուկրաինայի երկու տիտղոսն էլ

«Շախտոյրի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակնկալիքներն է հայտնել Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպուպումից: Խաղը տեղի կունենա ապրիլի 17-ին «Կարպատների» դեմ:

«Մենք ցանկանում ենք «ոսկե դուբլ» անել ու նվաճել Ուկրաինայի երկու տիտղոսներն էլ: Մենք ոչ ոքից չենք վախենում և Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակչում չենք խնայելու «Կարպատներին»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը: