AM
17 Ապրիլ 2013 - 07:02 AMT

Սեղանի թենիսի մրցաշար` հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների միջև

Ստեփանակերտում հաշմանդամություն ունեցող ազատամարտիկների միջև սեղանի թենիսի մրցաշար անցկացվել: Մասնակցել է 15 ազատամարտիկ Ստեփանակերտից, Շուշիից, Մարտունուց ու Հադրութից:

Ինչպես karabakh-open.info-ին տեղեկացրել են ԿԱ սպորտի պետական կոմիտեից` առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Շուշին ներկայացնող Վաչագան Զաքարյանը և Վարդան Միրզոյանը, իսկ երրորդը` Մաքսիմ Բաբայանը` Հադրութից

: Համշանդամություն ունեցող ազատամարտիկների միջև սեղանի թենիսի մրցաշարից բացի, անց են կացվում նաև շախմատի և նարդիի մրցաշարեր, որին նույնպես մասնակցում են ազատամարտիկներ ԼՂՀ տարբեր շրջաններից: