Չեխիան պատրաստ է մասնակցել ղարաբաղյան կարգավորման «Պրահայի գործընթացին» միջնորդի կառուցողական դերում: Այդ մասին ասել է Չեխիայի Պատգամավորների պալատի եվրոպական գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Յան Խամաչեկը Ադրբեջանի Միլի մեջլիում հանդիպման ժամանակ:
«Սա շատ բարդ հակամարտություն է, սակայն ստատուս կվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող հավերժ պահպանվել և պետք է շարժվի մեռյալ կետից ՄԱԿ բանաձևերի պահպանմամբ»,-ասել է Խամաչեկը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:






