Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը, որը վերջերս արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ամռանը կմասնակցի Համաշխարհային Ունիվերսիադային:
«Ես արդեն սկսել եմ պատրաստվել մրցաշարին: Ամեն ինչ կանեմ ցույց տալու համար իմ լավագույն հատկանիշներն ու կփորձեմ բարձր տեղ գրավել»,-ասել է Մուսա Մուրթազալիևը:
Ըմբիշը գոհ է, որ կարողացել է արծաթ նվաճել, չնայած, որ շատ կցանկանար հաղթող լինել. «Բայց ես հանդես էի գալիս նոր քաշային կարգում և երկրորդ տեղը ևս վատ արդյունք չէ»:






