AM
18 Ապրիլ 2013 - 06:04 AMT

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում կխաղան «Փյունիկն» ու «Շիրակը»

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում հանդիպելու են «Փյունիկն» ու «Շիրակը»:

Երեկ կայացած կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Փյունիկի» և «Գանձասարի» միջև ավարտվել է ոչ ոքի`1:1, հաշվով: Երևանցիներից հաշիվը բացել է Գագիկ Պողոսյանը, իսկ կապանցիներից աչքի է ընկել Ուիլյամ Պոտակերը: Առաջին խաղում ուժեղ էր եղել «Փյունիկը», որն էլ կպայքարի գավաթի համար:

Կիսաեզրափակչի մյուս զույգերի պայքարում «Շիրակը» հաղթել էր «Միկային»: