Տեղի են ունեցել Ուկրաինայի գավաթի քառորդ եզրափակիչ խաղերը: Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով հաղթել է «Կարպատներին»:
«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ ամենակարևորն այն է, որ նրանք առաջ անցան Գավաթում:
Կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև «Դնեպրը», «Չերնոմորեցն» ու «Սեվաստոպոլը»: Կիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 19-ին, հանդիպումները կկայանան մայիսի 8-ին:






