AM
18 Ապրիլ 2013 - 09:04 AMT

Փաշիկ Ալավերդյանը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է հուշամեդալով

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է շնորհակալական հուշամեդալով և շնորհակալագրով՝ Եվրոպայի ծանրամարտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար:

Ալավերդյանը բազմիցս է աշխատել կարևոր միջազգային մրցաշարերում որպես մրցավար ու կարևոր ներդրում է ունեցել նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանը: