AM
19 Ապրիլ 2013 - 06:18 AMT

Կայացել է ձյուդոյի պատանեկան մրցաշար` նվիրված Ղազաբաղյան հերոսամարտի ազատամարտիկներին

Երևանի «ՄԻԿԱ» մարզահամալիրում անցկացվել է 2000-2001թթ. ծնված երեխաների ձյուդոյի հանրապետական հուշամրցաշար` նվիրված ձյուդոյի սպորտի վարպետներ, Ղազաբաղյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներ Էդուարդ Զոհրաբյանի և Լևոն Սարգսյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցել են 9 քաղաքների 18 կազմակերպությունների 180 ձյուդոիստներ:

9 քաշային կարգերում հաղթողներ են դարձել Երվանդ Ներսեսյանը (30 կգ), Արամ Պողոսյանը (34 կգ), Արսեն Ավետիսյանը (38 կգ), Հայկ Հակոբյանը (42 կգ), Սամվել Գասպարյանը (46 կգ), Տիգրան Յաղուբյանը (50 կգ), Ռոբերտ Թորոսյանը (55 կգ), Սասուն Կոստանդյանը (60 կգ) և Սահակ Գինոսյանը (+ 60 կգ):