AM
19 Ապրիլ 2013 - 09:48 AMT

Հայաստանի այկիկենդո կարատեի հավաքականը կմասնակցի Կովկասի 7-րդ բաց առաջնությանը

Ապրիլի 20-21 Թբիլիսիում կկայանա մարտական թաեքվոնդոյի և կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունը , որին կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներ: Հայաստանը կներկայացնի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը:

«Նախորդ փակ առաջնության ընթացքում, ինչպես նաև ինտենսիվ մարզումային փուլից հետո մենք ընտրել ենք համապատասխան տարիքային խմբերի ուժեղագույն կազմը: Դա մեզ թույլ է տալիս մտածել, որ այս մրցաշարում մենք նույնպես հաջողություններ կարձանագրենք: Իհարկե, չենք թերագնահատում նաև մրցակիցներին»,- մրցաշարին մեկնելուց առաջ ասել է ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:

Փետրվարին Թբիլիսիում կայացած Վրաստանի բաց առաջնությանը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները, Հայաստանի ընտրանին բացարձակ հաղթող է ճանաչվել` նվաճելով 18 մեդալ: