Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել են 145 մարզիկներ Երևանից, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Արցախից:
Հայաստանի չեմպիոնի կոչումները նվաճել են Անուշավան Հարությունյանը (49 կգ), Էրիկ Պետրոսյանը (52 կգ), Սամվել Մելիքյանը (56 կգ), Շավարշ Սողոյանը (60 կգ), Մելքոն Մելքոնյանը (64 կգ), Գոռ Ջեվելիկյանը (69 կգ), Նարեկ Մանասյանը (75 կգ), Հենրիկ Սահակյանը (81 կգ), Սերյոժա Հակոբյանը (91 կգ) և Արթուր Սողոյանը (+91կգ):
Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է երիտասարդական հավաքականը, որը Ուկրաինայում կայանալիք միջազգային մրցաշարից առաջ Աբովյանում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Իսկ օգոստոսի 17-25-ը հավաքականը Հոլանդիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:






