AM
19 Ապրիլ 2013 - 12:26 AMT

Մարզական լրագրողների միջազգային միության կոնգրեսին Հայաստանը ներկայացրել է Յուրի Ալեքսանյանը

Սոչիում անցկացվել է մարզական լրագրողների միջազգային միության հաշվետու – ընտրական կոնգրեսը: 76 –րդ կոնգրեսին մասնակցել են 108 երկրների պատվիրակներ: Նրանց թվում էր նաև Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրի Ալեքսանյանը:

ԱԻՊՍ –ի նախագահ է վերընտրվել իտալացի Ջանի Մերլոն: Կոնգրեսի ընթացքում Մերլոն առաջարկել է ԱԻՊՍ –ի գործկոմի կազմում կանանց թիվը ավելացնել չորսով: Նա իր ելույթում խոսել է ժամանակակից մարզական լրագրության մասին:

2015 –ին կայանալիք համաժողովի վայրը կլինի Մոնտեվիդեոն: