AM
19 Ապրիլ 2013 - 13:55 AMT

5 հայ խուլ ըմբիշներ մեդալներ են նվաճել Իրանում կայացած միջազգային մրցաշարում

Հայ խուլ ըմբիշները մեդալներով են վերադառնալու Իրանում կայացած խուլերի ըմբշամարտի միջազգային մրցաշարից, որին մասնակցում էին 7 պետությունների` Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի, ներկայացուցիչները:

Հունա-հռոմեական ոճի 84կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Նիկողոսյանը գրավել է 2-րդ տեղը, իսկ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Սարգսյանը՝ 3-րդ տեղը:

Ազատ ոճայիններից 55կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Հարությունյանը և Սարգիս Սարգսյանը գրավել են 3-րդ տեղը: 3-րդ տեղն է գրավել նաև 84կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականները գրավել են 3-րդ տեղը:

Այս մրցաշարով հայ ըմբիշները ստուգեցին իրենց կարողությունները Բուլղարիայում կայանալիք ամառային օլիմպիադայից (սուրդլիմպիկ խաղեր) առաջ: