Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է տեղական մամուլի այն տեղեկատվությունը, թե պաշտոնական Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղն անվանել է «անվերահսկելի գոտի»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, ԱՄՆ դեսպանատան մամլո հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությանը ոչինչ հայտնի չէ ԱՄՆ պետդեպարտամենտի կամ որեւէ այլ կառավարական հաստատության կողմից նման փաստաթուղթ նախապատրաստելու մասին: