Եվրոպական հանձնաժողովը առաջիկայում տեխնիկական առաքելություններ կուղարկի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան` Եվրամիության եւ այդ երկրների միջեւ համագործակցության գործողությունների ծրագիր մշակելու նպատակով: Այդ մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է միջազգային գործերով եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նրա խոսքերով, վերադառնալով, փորձագետները կտեղեկացնեն ԵՄ Խորհրդին, թե որքանով են պատրաստ Հարավային Կովկասի երկրները մշակել երկկողմ գործողությունների ծրագիր: «Մենք գտնվում ենք տվյալ աշխատանքի կազմակերպման տեխնիկական մակարդակի վրա»,-ասել է եվրահանձնակատարը, հաղորդում է «Փրայմ-Նյուսը»:






