AM
20 Ապրիլ 2013 - 08:08 AMT

Հայտնի է Բուլղարիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի կազմը

Ապրիլի 19-ին Սոֆիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել Բուլղարիայի Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի նիստ, որը վարում էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, հաղորդում են Բուլղարիայում ՀՀ դեսպանատնից:

Ներկայացվել է Բուլղարիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կազմը, կառուցվածքը, միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը և հայտարարությունը: Որոշվել է հարցերը ներկայացնել Թեմական Խորհուրդի քննարկմանը մինչև մայիսի 12-ը: