AM
20 Ապրիլ 2013 - 10:55 AMT

Թուրքիան 605 539 դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին

Թուրքիայի մեքենաշինության ու քիմիական արդյունաբերության կազմակերպությունը 2012թ. 31 երկրի վաճառել է 55, 367 մլն դոլարի ապրանքներ: Ինչպես հայտնում է APA-ն, գերատեսչության զեկույցում նշվում է, որ Ադրբեջանին 605 539 դոլարի զենք ու զինամթեր է վաճառվել: Ասվում է նաև, որ 2012թ. կազմակերպության 2 ներկայացուցիչներ մասնակցել են Ադրբեջանում ականազերծման հումանիտար զորավարժություններին՝ ստանալով հավաստագրեր: