Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասել է ծնկաջիլը ԲԿՄԱ հետ խաղում: Ռուսաստանի առաջնության ԲԿՄԱ-ի հետ խաղն ավարտվել է 2:2 հաշվով:
«Նորմալ եմ ինձ զգում, հարկավոր է ռենտգենի լուսանկար, տեսնելու համար, արդյոք վնասվածքը լուրջ է: Վնասել եմ ծնկաջիլս»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում gazeta.ru-ն:






