AM
22 Ապրիլ 2013 - 10:54 AMT

Դարիո Սռնա. Ես խնդրեցի Մխիթարյանին իրացնել 11-մետրանոցը, բայց նա հրաժարվեց

Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» ոչ ոքի է խաղացել «Դնեպրի» հետ:

Առաջինը հաշիվը բացել են «Դնեպրի» ֆուտբոլիստները, սակայն «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան հաջող է իրացրել 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 1:1:

Խաղից հետո Սռնան խոստովանել է, որ առաջարկել է Հենրիխ Մխիթարյանին իրացնել 11-մետրանոցը, բայց նա հրաժարվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: