Ռուսաստանցի Արտյոմ Լևինը հաղթել քիկբոքսինգի հայ վարպետ Սահակ Պարպարյանին GLORY 7 մրցաշարում: Միայն լրացուցիչ ռաունդի արդյունքներով մրցավարը հաղթանակը տվել է ռուսաստանցի մարտիկին՝ 189:186 հաշվով: Պարպարյանը W.F.C.A. վարկածով աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն է և 85MAX վարկածով Showtime-ի հաղթող: Նա 68 մենամարտ է անցկացրել, որից 48-ում հաղթել է:






