Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տառասյուկը Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Կիեվը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հստակ ասվել է, որ եթե կողմերը դիմեն Ուկրիանային, ապա այդ երկիրը պատրաստ է աջակցել այդ հարցում: Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւս Ա.Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել էր Հայաստանի ԱԺ խոսնակին մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին. Ուկրաինան Ռուսաստանի հետ միասին եւ ԵԱՀԿ-ն միջնորդներ են այդ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Պաշտոնական Կիեվը պատասրտ է նաեւ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հաղորդում է «Ազգ» թերթը:






