Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Տեղական ժամանակով ժամը 15:00 դրությամբ ՀՀ-ում եւ արտերկրում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 602.778 ՀՀ քաղաքացիի: Նշենք, որ Հայաստանի ողջ տարածքում բացվել են 1878 ընտրատեղամասեր, ինչպես նաեւ 44 տեղամաս է բացվել 28 երկրների 40 քաղաքներում` ընդհանուր առմամբ 1922 ընտրատեղամաս: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի անհրաժեշտ է 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր քանակի` 2 301 828 1/3-ը: Հանրաքվեի անցկացման համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ:






