ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, տեղական ժամանակով 17:00-ի դրությամբ Հայաստանում եւ արտերկրում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է շուրջ 1 մլն 26 հազար 300 մարդ, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցողների ընդհանուր թվի 44,6 տոկոսը: Հայաստանի մայրաքաղաքում հանրաքվեին մասնակցել է 268 679 հոգի` 35,9 տոկոս: Արտերկրում այս ընթացքում քվեարկել են Հայաստանի 10 901 քաղաքացիներ: Նշենք, որ քվեարկությունը սկսվել է նաեւ Օտտավայում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում: Վլադիվոստոկում եւ Պեկինում ընտրական տեղամասերը արդեն փակվել են: Նշենք, նաեւ, որ ողջ Հայաստանում գործում է 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս կա 28 երկրների 40 քաղաքներում` ընդհանուր առմամբ 1922 ընտրատարածք: Հանրաքվեն կայացած համարելու համար անհրաժեշտ է 767 հազար մարդու, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828 1/3-ը: Հանրավեն անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 մլն 334 հազար 300 քվեաթերթիկ:






