Հայաստանի ողջ տարածքում 100 ընտրատեղամասերում անցկացված exit polls-ի (հարցումներ ընտրատեղամասերից դուրս գալուց) նախնական արդյունքները վկայում են, որ հանրաքվեի մասնակիցների 88 տոկոսն «այո» են ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին, հայտնել են հայկական «Արդյունավետ քաղաքականության հիմնադրամում», որն անցկացրել է exit polls-ը: Ժամը 19:30-ի դրությամբ տեղամասերի ելքի մոտ հարցվել է 1960 ընտրող: Նրանցից 1710-ը (88%) հայտնել են, որ պաշտպանել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը, 112 ընտրողներ (5%) ասել են, որ դեմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, իսկ 138 ընտրողներ (7%) չեն ցանկացել ներկայացնել իրենց քվեն: «Արդյունավետ քաղաքկանության հիմնադրամում» նշել են, որ exit poll-ի վերջնական արդյունքները կամփոփվեն ավելի ուշ: Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում exit poll:






