AM
23 Ապրիլ 2013 - 08:02 AMT

Հայաստանի այկիկենդո կարատեի հավաքականը Կովկասի բաց առաջնության բացարձակ առաջատարն է

Թբիլիսիում կայացել է մարտական թաեքվոնդոյի և կոնտակտային մենամարտերի Կովկասի 7-րդ բաց առաջնությունը, որտեղ շատ լավ է մասնակցել Հայաստանը ներկայացնող այկիկենդո կարատեի ֆեդերացիայի հավաքականը:

Հավաքականին բացարձակ առաջատարի տիտղոսը բերել են 19 մարզիկներ՝ ապահովելով 5 ոսկե, 4 արծաթե, 10 բրոնզե մեդալ:

Առաջին տեղը զբաղեցրել են Սենիկ Արզումանյանը, Սմբատ ՍիրավյանըՄիքայել Կառավարչյանը, Ռազմիկ Հակոբյանը և Բենիկ Մեսրոպյանը, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են այկիկենդո կարատեի ֆեդերացիայից: