AM
28 Նոյեմբեր 2005 - 02:07 AMT

06:00. Սահմանադրական փոփոխություններին «այո» են ասել Հայաստանի շուրջ 1 մլն քաղաքացիներ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ՀՀ-ում եւ արտերկրում գործող 1933 ընտրատեղամասերի տվյալների համաձայն, սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 1 487 124 (65,1 տոկոս) մարդ 2 285 496 ընտրողներից: Նրանցից 1 387 908-ը (93,3 տոկոս) կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, 80 550-ը (5,7 տոկոս)` դեմ: 19 821 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում էր 1878 ընտրատեղամաս, ինչպես նաեւ 44 տեղամաս 28 երկրների 40 քաղաքներում: Հանրաքվեն կայացած ճանաչելու համար անհրաժեշտ էր 767 հազար մարդու մասնակցություն, այսինքն Հայաստանի ընտրողների ընդհանուր թվի` 2 301 828-ի 1/3-ը: Հանրաքվե անցկացնելու համար ԿԸՀ պատվերով տպագրվել է 2 միլիոն 334 հազար 300 քվեաթերթիկ: