Բեյրութում տեղի է ունեցել լիբանանահայերի բազմահազարանոց ցույցը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին: Ցույցի մասնակիցները կոչ են արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում 1,5 միլիոն հայ նահատակվեց, իսկ 500 հազարը սփռվեց աշխահով մեկ: «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և վերադարձնի մեր հողերը: Դա մեր իրավունքն է, մեր երկիրն է, մեր ժառանգությունն է»,-հայտարարել է ցույցի մասնակից Փոլ Ալեբյանը, գրում է Բեյրութում լուսյ տեսնող The Daily Star-ը:
Լիբանանի հայ համայնքը հասնում է մոտ 200 հազարի: Նրանց մեծ մասը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Լիբանանի նախարարներից 5-ը ազգությամբ հայ են, հայեր կան նաև խորհրդարանում:






