Կանադայի թուրքերը ապրիլի 24-ին հավաքվել էին բարբեքյուի Օտտավայի զբոսայգիներից մեկում: Ինչպես հայտնում է Կանադայի հայ երիտասարդության դաշնությունը, հավաքված թուրքերը, մոտ 50 մարդ, փորձել են հրահրել հայերին վիրավորանքներով, սակայն հայերը որոշել են անտեսել նրանց դատապարտելի արարքը և շարունակել են ակցիան Թուրքիայի դեսպանատան առջև՝ պահանջելով վերջ տալ ուրացման քաղաքականությանը ու ճանաչել սեփական պատմության մութ էջերը:
Հայ երիտասարդների հարցին ոստիկանները պատասխանել են, որ թուրքական խումբը հայտ էր ներկայացրել զբոսայգում բարբեքյու կազմակերպելու համար:
Դրանից հետո թուրքերին դեսպանատուն է հրավիրել Թուրքիայի դեսպան Թունջայ Բաբալին:






