Մայիսի 2-5-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա ուշուի միջազգային մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն Արցախի, Հայաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Իրանի, Իրաքի, Վրաստանի և Դաղստանի թիմերի ավելի քան 150 մարզիկներ:
Հայաստանի ավանդական ուշուի նախագահ Տիգրան Չոբանյանի խոսքով, հնարավոր է, որ մրցաշարին հանդես գա նաև Ղազախստանի հավաքականը:
«Մենք ամեն տարի անցկացնում ենք Հայոց Մեծ Եղերնի զոհերին նվիրված մրցաշար, սակայն այս տարի այն կազմակերպում ենք մայիսին, և այն կնվիրվի հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի 90 ամյակին»,- ասաց Չոբանյանը:
Ըստ միջազգային կարգի մրցավարի, այս մրցաշարը հնարավորություն կտա տեսնել հայ ուշուիստներին գործի մեջ. «Իսկ արդեն մայիսի 24-26 կկայանա Հայաստանի առաջնությունը: Այս երկու միջոցառումներից հետո էլ կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն էլ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը: Այս տարի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 6-ը Մալազիայում»:






