AM
25 Ապրիլ 2013 - 08:26 AMT

Տիգրան Չոբանյան. Ամենամեծ խնդիրը, թերևս, մարզադահլիճների վարձավճարն է

Հայաստանի ավանդական ուշուի նախագահ Տիգրան Չոբանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր Հայաստանում մարզման հետ կապված տարբեր խնդիրներ են առաջանում:

«Ամենամեծ խնդիրը, թերևս, մարզադահլիճների վարձավճարն է: Ամսեկան մեզնից պահանջում են 300 հազար դրամ, իսկ սա մեր ֆեդերացիայի համար մեծ գումար է: Հաշվի առնենք, որ մեր սաների 90 % անապահով խավից են ու նրանց մարզումներն անվճար են»,- ասաց Չոբանյանը:

Նրա խոսքով, մարզիչներն ի վիճակի չեն արենդավճարը տալ սեփական գրպանից, այդ պատճառով էլ, վերջին ժամանակներս մարզումների համար մարզիկները սկսել են վճարել 1500-2000 դրամ:

«Մեր ֆեդերացիան շատ է կարևորում զարգացնել այս մարզաձևը Հայաստանի տարբեր մարզերում և Արցախում: Արցախն արդեն ունի իր առանձին ֆեդերացիան, և նրանք Եվրոպայի առաջնության երկու մեդալակիրներ են տվել»,- ընդգծեց նա: Հաճախակի են կազմակերպվում մարզային առաջնություններ ու մրցաշարեր, որոնք տեղի են ունենում Հայաստանի սահմանամերձ գյուղերում: