AM
25 Ապրիլ 2013 - 09:07 AMT

Քյոլնում հայ մարզիչները մասնակցում են ՊՐՈ արտոնագրի դասընթացների

ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչները Քյոլնում են, որտեղ մեկնարկել է ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացների հերթական փուլը:

Նրանց է միացել նաև ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական տնօրեն Ֆլեմմինգ Սերիցլևը:

Այս փուլի ընթացքում, որը կտևի մեկ շաբաթ, դասընթացի մասնակիցները կծանոթանան «Բայեր 04» և «Բորուսիա» ակումբների ենթակառուցվածքներին, հանդիպումներ կունենան թիմերի տեխնիկական տնօրենների, գլխավոր մարզիչների, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմերի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաև կդիտեն Գերմանիայի 1-ին և 2-րդ Բունդեսլիգայի մի քանի հանդիպումներ: