AM
25 Ապրիլ 2013 - 10:18 AMT

Ձյուդոիստ Արմեն Նազարյանը հաջող է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Մինչև 66 կգ քաշային կարգում ձյուդոիստ Արմեն Նազարյանը հաջող է մեկնարկել Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Առաջին գոտեմարտում հայ մարզիկը հանդիպել է Քեննետ Վան Հանսբեկի (Բելգիա) հետ: Նա վստահ հաղթանակ է տարել և դուրս եկել հաջորդ փուլ:

Երկրորդ գոտեմարտում նա կհանդիպի Քամալ Խան-Մագոմեդովի հետ: Այս քաշային կարգում այսօր հանդես կգա նաև Գոռ Հարությունյանը, որի մրցակիցը կլինի Ռեմուս Լազեան (Ռումինիա): Իսկ Հովհաննես Դավթյանը 60 կգ քաշային կարգում կմենամարտի Գրահամ Տրինդեր (Գերմանիա)-Յանիսլավ Գերչև (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ: