Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 25 –ին ընդունել է Սլովակիայի ԱՕԿ –ի գործկոմի անդամ, Տրնավայի նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է եղել նաև Եվրոպական երկրների հայկական միության անդամ Աշոտ Գրիգորյանը:
Ապրիլի 27 –ին լրանալու է Սլովակիայի ԱՕԿ –ի հիմնադրման 20 –ամյակը: Այդ առթիվ Ծառուկյանը ՀԱՕԿ –ի ստեղծման 20 –ամյակի պատվին 2011 –ին թողարկված հուշամեդալ է հանձնել Միկուշին:






