AM
25 Ապրիլ 2013 - 10:24 AMT

Գոռ Հարությունյանը ձյուդոյի ԵԱ-ում պարտություն է կրել առաջին իսկ գոտեմարտում

Գոռ Հարությունյանը մինչև 66 կգ քաշային կարգում ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հանդիպել է Ռեմուս Լազեայի հետ (Ռումինիա):

Հայ ձյուդոիստին չի հաջողվել լավ հանդես գալ և նա առաջին իսկ մենամարտից դուրս է մնացել առաջնությունից:

Արմեն Նազարյանը նույն քաշային կարգում արդեն հաղթել է Քեննետ Վան Հանսբեկեին Բելգիայից առաջին գոտեմարտում: Հովհաննես Դավթյանի մրցակիցը կլինի Յանիսլավ Գերչևը (Բուլղարիա):