AM
25 Ապրիլ 2013 - 12:07 AMT

Նարինե Նարիմանյանն ազատվել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր Նարինե Նարիմանյանին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Սամվել Ավանեսյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: