AM
26 Ապրիլ 2013 - 07:17 AMT

Արցախի զորամասերից մեկում հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել

Ապրիլի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վիրավորում է ստացել 1993թ. ծնված Իսրայել Գառնիկի Թարվերդյանը:

Արցախի ՊԲ լարտվական ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Նշենք, որ ապրիլի 24-ին, դրա նախորդ ու հաջորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որպես կանոն, ավելանում են: Ավելի վաղ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ ապրիլի 24-ին իրավիճակը կայուն է եղել: