Սոչիում ընթանում են օլիմպիական մարզավանի կառուցման վերջին աշխատանքները: Զուգահեռաբար նկարահանվում է «Սոչին միշտ արևոտ է» անվանումով գեղարվեստական ֆիլմը: Այդ ծավալուն և պատասխանատու աշխատանքը վստահված է հայազգի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանին: Նա գլխավոր դերակատար է ընտրել Սոչիում ծնված երիտասարդ դերասաններ Արմեն Առուշանյանին և Դանա Աբիզովային:
Հերոսները օլիմպիական մարզավանի շինարարներն են և քաղաքի բնակիչները: Սյուժեն մի քանի ուղղություն ունի: Նկարահանող խումբն աշխատում է օրեկան 12 – ժամյա խիտ գրաֆիկով : Ֆիլմը ներկայացնում է Սոչիի հարակից գյուղում ապրող Սերաֆիմայի ընտանիքը:
Ֆիլմի նկարահաանումները կտևեն երկու ամիս, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:






