AM
26 Ապրիլ 2013 - 10:34 AMT

Ձյուդոիստ Մհեր Կարապետյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից

Բուդապեշտում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը ներկայացնող երկրորդ մարզիկը ևս դուրս մնաց հետագա պայքարից:

Մհեր Կարապետյանը (81կգ) զիջեց Տոմիսլավ Մարիյանովիչին (Խորվաթիա): Նույն քաշային կարգում Ռաֆայել Դավթյանը ավելի վաղ պարտություն էր կրել հունգարացի Սաբոլչ Կրիսանից:

Այսօր տատամի դուրս կգա Հայաստանը ներկայացնող վերջին մարզիկը՝ Հակոբ Առաքելյանը 100 կգ քաշային կարգում, նրա մրցակիցը կլինի Եվգենիս Բորոդավկոն (Լատվիա):